ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ցուկերբերգը կվաճառի Facebook-ի բաժնետոմսերը 2,3 մլրդ դոլարով

Ցուկերբերգը կվաճառի Facebook-ի բաժնետոմսերը 2,3 մլրդ դոլարով
21.12.2013 | 13:21

Facebook-ի «ա» դասի 70 միլիոն բաժնետոմսերի ընդհանուր արժեքը բորսայում գնահատվել է 3,9 մլրդ դոլար: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 41,35 միլիոն արժողությամբ ընկերության բաժնետոմսերը կվաճառի 2,3 մլրդ դոլարով, որպեսզի վճարի հարկային պարտավորությունները:

Լրացուցիչ միջոցները կօգտագործվեն ընկերության զարգացման նպտակով:
Այս շաբաթ Facebook-ը սոցիալական ցանցից օգտվողներին կներկայացնի գովազդային հոլովակներ, որոնք կցուցադրվեն օգտատերերի լրատվական ժապավենների հոսքում: Այս կերպ ընկերությունը ցանկանում է ստանալ իր բաժին եկամուտը հեռուստատեսային գովազդների շուկայում: Առաջին տեսահոլովակներից մեկը կլինի «Дивергент» ֆիլմի գովազդը` նկարահանված Lions Gate ստուդիայում: Տեսահոլովակը կխաղարկվի ավտոմատ կերպով, անկախ նրանից, օգտատերը կլայքի այն, թե ոչ:
Շատ գովազդատուներ հույս ունեին, որ Facebook-ն այդ ծրագիրը կգործարկի ամռանը և այն կաշխատի լրիվ հզորությամբ` ամանորյա մրցաշրջանի վաճառքի նախօրեին: Սակայն ընկերության ղեկավարությունը ընդմիջում է վերցրել, որպեսզի անցկացնի մարկետինգային հետազոտություններ և համոզվի, որ լրացուցիչ գովազդը չի խանգարի օգտվողներին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ