Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ռուբիոյին տեղեկացրեք, որ ազատ, մրցակցային, ժողովրդավարական նախընտրական է

Ռուբիոյին տեղեկացրեք, որ ազատ, մրցակցային, ժողովրդավարական նախընտրական է
26.05.2026 | 11:39

Ամեն դեպքում, երբ Ռուբիոն հարցնի՝ «ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ինչպե՞ս են գործերը», Ռուբիոյին տեղեկացրեք, որ ձեր մոտ ազատ, մրցակցային, ժողովրդավարական նախընտրական է։

Տեղեկացրեք, որ հիմնական ընդդիմադիր ախոյանը տնային կալանքի տակ է։ Մյուս ընդդիմադիր ուժի երկրորդ համարը՝ կալանավորված, իսկ առաջինը՝ ունեզրկման սպառնալիքի տակ: Մյուս ընդդիմադիր ախոյանը՝ պերմանենտ ազգային ու էթնիկ ատելության տարափի և բանտարկության սպառնալիքի տակ, իսկ եկեղեցու ու ժողովրդի շահերի մարտիկ հոգևորականները, որպես «ահաբեկիչ» և «պետական կարգ տապալող », բանտարկված:

Չմոռանաք պատմել նաև, որ այս բացառիկ «լեգիտիմ» և «բարձր քաղաքական մշակույթի» պայմաններում հրապարակավ գոռում եք՝«ձեզ կշինե՛մ, կդոմփե՛մ, կկզցնե՛մ, մատից բացի ուրիշ բան էլ թափ կտամ, գոտկատեղից ներքև բանը ցույց կտամ, ականջներն ու լեզուն կկտրե՛մ, բորդյուր կլիզեցնե՛մ, ասֆալտ կուտեցնե՛մ, պատերին կծեփե՛մ, վե՛ր ընկեք տեղներդ, նյարդերս չուտե՛ք, օլուխնե՛ր, կկոխե՛մ համապատասխան տեղներդ, համբալնե՛ր, ստահակնե՛ր, պետության համը բերաններումդ եմ թողնելու, վիժվացքնե՛ր, գործակալնե՛ր, շպիոննե՛ր, մինչև տարվա վերջ բո՛մժ եմ դարձնելու, դուք ինչի՞ չեք զոհվել, ինչի՞ եք դեռ ողջ»։

Հետո էլ ասեք, որ այս ամենից հետո, երբ ժամանակ է մնում, քարտեզիկ ու քաղցրավենիք եք բաժանում երեխաներին, սելֆիի հերթ սպասարկում և վարչական ռեսուրսով ձայն «քերելով» զբաղվում, բայց արդեն «ԾՆԳԼ եք եղել»:

Իսկ առավոտները դուրս եք գալիս ու ասում՝«Ես ձեզ սիրում եմ»։

Վարագույր՝ Ռուբիոյի համար։

P.S. Նկարն էլ Ռուբիոյի ու Ցուկերբերգի ալգորիթմի համար: Լավրովն ա խնդրել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ