ՍԴ-ն վարույթ է ընդունել ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների դիմումը
07.12.2020 | 12:56
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ պատգամավորների 1/5-ի կողմից ներկայացված դիմումը՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով՝ խորհրդարանում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...