Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Փաշինյանը Հայաստանը հռչակեց պատերազմ հրահրող ու հանցագործ

Փաշինյանը Հայաստանը հռչակեց պատերազմ հրահրող ու հանցագործ
23.08.2026 | 12:34

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ եկող շաբաթվանից մեկնարկում է 4-րդ հանրապետության հիմնադրման գործընթացը, իսկ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հերթական անգամ համարեց կոնֆլիկտի ու հակամարտության վրա ձևավորված պետություն, որի նպատակը պատմական արդարության վերականգնումն էր։
Նման հայտարարությամբ Փաշինյանը հենց Հայաստանին է մեղավոր դարձնում 1990-ականներին Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի համար։ Նման հայտարարությամբ Փաշինյանը Ալիևին արդարացնում է 44-օրյա պատերազմը սկսելու համար, արդարացնում է Ալիևին՝ Արցախում էթնիկ զտում, ցեղասպանություն իրականացնելու համար։ Նման հայտարարությամբ Փաշինյանը Հայաստանին հռչակում է ագրեսոր ու պատերազմի հանցագործ։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ստում է, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը երբեք չի հռչակել պատմական արդարության վերականգնումը որպես պետական քաղաքականություն, այլ սատարել է Արցախի ինքնորոշման իրավունքին, որը ճանաչված է միջազգայնորեն ու հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխավորը։
Ինքնորոշման իրավունքը նույնացնելը պատմական արդարության վերականգնման հետ կարող էր լինել ընդամենը քաղաքական տգիտության արդյունք, եթե Փաշինյանն այդքան բացահայտորեն չսպասարկեր թուրք-ադրբեջանական շահերը։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ