ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ապրիլ 4-ը Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է

Ապրիլ 4-ը Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է
04.04.2024 | 13:04

Հիշատակը Արդարի Օրհնությամբ լինի:

«Ավանդում եմ ձեզ անանց օրհնության այս կտակը:

Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց եկեղեցին, չբաժանվե՛ն Թադեոսի ու Լուսավորիչ հոր հոտից ու փարախից:

Օրհնեցե՛ք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, սիրեն եղբորը, ընկերոջը, լինեն մարդասեր:

Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն ու չմոռանան նրա հին, անշուքացած փառքն ու հիշատակը, հիշեն նրա կիսակործան տաճարները:

Օրհնեցե՛ք, դաստիարակե՛ք, որ նրանք ուսում սիրեն, գիտություն սիրեն, դպրոց սիրեն, առաջադիմությունը պատվեն:

Օրհնեցե՛ք և ուսուցանե՛ք, եթե քաղաքացի են, նոր աշխարհի այլևայլ արհեստները սովորեն, անխարդախ լինեն վաճառելու և գնելու մեջ:

Իսկ եթե շինական են, հող սիրեն, մաճ սիրեն, աշխատանք սիրեն, հայրենի նվիրական ու սեփական հողերից մի բուռ անգամ չզիջեն:

Ի վերջո, օրհնեցե՛ք, որ նրանք ամուսնասեր լինեն, տնաշեն ու տնարար լինեն, բարի ու ազնվական ընտանիք կազմեն, որով միայն հնարավոր կլինի, որ ազգային կյանքը բարվոքվի, բարձրանան նրա համբավն ու փառքը:»

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 8823

Մեկնաբանություններ