Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արդեն տասը ժամ է փորձում եմ ինչ-որ բան ասել էս եվրաթալիբների մասին` առանց հայհոյանքների

Արդեն տասը ժամ է փորձում եմ ինչ-որ բան ասել էս եվրաթալիբների մասին` առանց հայհոյանքների
01.05.2025 | 12:42

Մարդիկ պատերազմում պարտվելուց հետո կորցնելով իրենց բոլոր սկզբունքներն ու բարոյականությունը սկսել են այլանդակ թալանել։ Մի քաղաքացիական ակտիվիստ հերթով ու հիմնավոր փորձում էր ներկայացնել այդ թալանի դրսևորումները, դեպքերն ու հետևանքները։

Էդ ակտիվիստի վրա էլ կեղծ քրեական գործեր են կարել, էլ տապոռով հարձակվել են, էլ շքամուտքում փորձել են դանակահարել, զրպարտել են, ինչ ասես արել են բայց չեն փորձել բարելավել շինարարության որակը, որ լափը չպակասի։

ՈՒ երբ իրանց տված հայհոյանքից ծագած վեճում, իրենց սկսած ձեռնամարտում 15 հոգով ծեծել են քաղաքացիական ակտիվիստին` էդ ամեն ինչից հետո ձերբակալված է քաղաքացիական ակտիվիստը։

Եվ հիմա փորձելով մեղմել էս խայտառակության հանրային արձագանքը, որ «չէ, չէ ծեծվածը նորմալ մարդ չէր, ձեզ պես չէր, անարդարության դեմ բողոքող մարդ չէր ում իշխանությունը քացու տակ գցել ու ձերբակալել է» դաշտ են նետում անստուգելի մի թեզ, որ ակտիվիստը ֆինանսավորվում է ընդդիմության կողմից։

Թե բա «դատապարտում եմ բռնությունը, բայց ծեծվածը ծախված էր»։ Ես էլ դատապարտում եմ երկրաշարժն ու ի նշան բողքի հանելու եմ մեր շենքի պադվալի կրող պատի քարերը։

Հող կերեք քնեք կեղտոտ պրոպագանդիստներ ու եթե Աստված մի արասցե ինչ-որ մարդիկ սկսեն սամասուդի ջոկատներ կազմել` իմացեք, որ այդ արյունը ձեր կեղտոտ ու վարձկան խղճին է, որովհետև դուք ամեն կերպ կանխում եք իշխանական բռնության դեմ դեմոկրատական միջոցներով առողջ դիմադրությունը, իսկ սամասուդի հարցում վստահաբար ամենապրոֆեսիոնալը չեք։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 6009

Մեկնաբանություններ