ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իրանական դասեր

Իրանական դասեր
10.03.2026 | 13:42

Իրանն առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ չի լինելու Իրանը» սկզբունքով և ճիշտ է անում։

Էպշտեյնի հաճախորդներին դրանից հետո այլ բան չի մնում, քան դեմքը փրկելու տարբերակներ փնտրելը։

Հ․Գ․ Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկում Իրան։ Ալիևը շատ արագ որսացել է պահը ու փորձում է տեղավորվել կոնյունկտուրայի մեջ։

Հայաստանում իշխող ուժը դեռ ռիսկ չի անում նման բան անել։ Ուրիշ բան, որ Թուրքիային շատ արագ հումանիտար օգնություն ուղարկեցին։ Իսկ ահա բարեկամ Իրանին նման բան չի արվում, քանի որ դրսից կարող են ջղայնանալ։ Ահա այդ աստիճանի ինքնիշխանիստ են ՔՊ-ականներն ու հատկապես դրանց պարագլուխը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3449

Մեկնաբանություններ