«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Աղոթարան

Աղոթարան
02.07.2026 | 00:03

Շնորհակալություն Քեզ, ո'վ Աստված,
որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
Մեզ էլ զորացրու, Տեր,
որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ:
Ամեն:
Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ