Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Նոր Սահմանադրության ընդունում միայն հանրաքվեի միջոցով

Նոր Սահմանադրության ընդունում միայն հանրաքվեի միջոցով
28.08.2026 | 11:47


«Չորրորդ հանրապետություն» անվանումը սկզբունքորեն ընդունելի կլիներ հետևյալ երկու պայմանի դեպքում:
1. Նոր Սահմանադրության ընդունում միայն հանրաքվեի միջոցով: Այդպես եղավ, օրինակ, Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության ծնունդը: 1958 թ. սեպտեմբերի վերջին անցկացված հանրաքվեն հավանություն տվեց նոր Սահմանադրությանը, որն ընդունված համարվեց հոկտեմբերի 4-ին, ինչն էլ դարձավ չորրորդ հանրապետություն (1946 թ.) ավարտի և հինգերորդի հիմնադրման օրը:
2. Սա՝ եթե մեր հանրաքվեն հավանություն տա, այսպես կոչված՝ «Նոր Սահմանադրությանը»: Եթե ոչ (հուսանք և հավատանք, նաև ջանանք, որ լինի «ոչ»), ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ իր ղեկավարով հանդերձ, պիտի հրաժարական տա, և անցկացվի Ազգային ժողովի արտահերթ ընտրություն: Այստեղ էլ հիշենք Ուինսթոն Չերչիլի օրինակը, որն ունենալով այդքան մեծ հեղինակություն՝ հրաժարական տվեց, երբ 1945 թ. հուլիսին իր Պահպանողական կուսակցությունը տանուլ տվեց խորհրդարանական ընտրությունները:


Վալերի Միրզոյան
Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ