Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Հերոստրատին իհարկե պատմությունը կհիշի, բայց որպես...

Հերոստրատին իհարկե պատմությունը կհիշի, բայց որպես...
28.05.2026 | 12:04

Երկու տարի թևքիս կրել եմ այս զինանշանը, գլխարկի վրա ամրացված է եղել այս զինանշանը (բանակային լեզվով կակարդ էինք ասում):

Այս զինանշանին պատվի ենք առել, ու այս զինանշանի ներքո տարել ծառայություն` մարտական ու ոչ մարտական։

Կյանքի երկու տարիներ նվիրել ենք բանակին, որի խորհրդանիշն հենց այս զինանշանն էր։ Կյանքի երկու թանկ տարիներ, որ շատերը ուղղակի որոշեցին, որ իրենք պարտք չունեն Հայրենիքին տալու, չնայած արտոնություններ պահանջելուց մեզանից շատ ու բարձր են միշտ պահանջել։

Այս զինանշանի ներքո պատերազմ (2016թ.) ու բազմաթիվ ռազմական օպերացիաներ, դիվերսիաներ...

ՈՒ հիմա առանց այդ բանակի զավակների կարծիքի (իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքի մի հատվածը տվել են բանակին, իրավամբ այդ բանակի զավակներն են), փոխում են զինանշանը, որի հետ շատերս կապված ենք եղել բազմաթիվ էմոցիաներով։

Հերոստրատին իհարկե պատմությունը կհիշի, բայց որպես...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ