ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

«Վեոլիա Ջուր»-ը վիժեցնում է Հայաստանի տնտեսության զարգացումը

«Վեոլիա Ջուր»-ը վիժեցնում է Հայաստանի տնտեսության զարգացումը
28.05.2026 | 13:35

Հայաստանի հերոս-հարկատուների (ըստ Նիկոլ Փաշինյանի) աշխատանքը սկսվում է 9:00-ին: Այսինքն, վերջիններս պետք է արթնանան, հոգան բնական կարիքները, լվացվեն կամ լոգանք ընդունեն և դուրս գան տանից: Հաշվի առնելով խցանումները, հերոս-հարկատուները պետք է արթնանան առնվազն 07:00-ին:

Արթնանում են: Ջուր չկա:

07:30: Ջուր չկա:

08:00: Ջուր չկա:

08:30: Ջուր չկա:

Ջուր չկա նաև 09:30-ին, 11:00-ին, 15:00-ին և այսպես շարունակ:

Հերոս-հարկատուներն ի՞նչ անեն: Հը՞ն, monsieur Emmanuel Macron: «Վեոլիա Ջուր»-ի աշխատակիցները շատ անգամ չգիտեն ի՞նչն է ջրանջատման պատճառը և ընդհանրապես` ջուր կա՞, թե՞ չկա: Մի անանուն և անազգանուն կին կա: Զանգում և հարցնում է` ջուր կա՞, թե՞ չկա: Եթե այդ կնոջը ջրի մասին այլ հարցեր տաք, ապա վերջինս կնյարդայնանա, կտեղեկացնի, որ ջրի լինել-չլինելու վերաբերյալ մեկ այլ բնակչից կտեղեկանա և արագ կանջանի հեռախոսը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել նույնպես չարժի: «Հանձնաժողովականները»(օրինակ` Ն. Ալթունյանը) նույնիսկ չգիտեն հերոս-հարկատուների հարցումներին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները: Այսինքն, եթե ձեր բնակարանում ջուր չկա և դուք պարզաբանման համար դիմել եք պայմանական ալթունյաններին, ապա վերջիններս վստահ են, որ պատասխանելու համար ունեն 30 օր: Իսկ, թե ինչ կլինի այդ 30 օրվա ընթացքում, պայմանական ալթունյաններին пофиг է:

Ի՞նչ ասեմ: Այդպես էլ ապրում ենք: Зато հերոս-հարկատուներ ենք և տասնյակ հազարավոր պայմանական ալթունյանների ենք պահում:

Հիշեցնեմ` 2023թ օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի (Ambassade de France en Arménie) հետ քննարկել է «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան հաստատել է «Վեոլիա»-ի ՝ Հայաստանում ֆրանսիական առաջատար ներդրողի կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով:

Նկարում` «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրեն Շահինյան Մարիաննան է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ