«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Պատմական պարադոքսի բացահայտումը

Պատմական պարադոքսի բացահայտումը
11.10.2026 | 10:25

Երկար ժամանակ փորձում էի հասկանալ մի պարադոքս. ինչո՞ւ էր Լևոն Տեր-Պետրոսյանի ամեն հաջորդ հաղթանակից հետո ավելի բարձր հնչում «Ղարաբաղը ծախում է» ամբաստանությունը, թուրքի զավակ լինելու և նմանատիպ այլ առասպելական վերագրումները, որոնք անգամ «տեսությունների» վերածելով՝ հատուկ տեսահոլովակներ էին նկարում։
Մինչդեռ այսօր, Արցախը «նաղդ» կերպով վերացնողի, ադրբեջանական երաժշտության տակ կիսամերկ նվաղելով «սրտիկներ» ճմլողի [news.am, glavny.tv] և հայկականությունն արմատախիլ անելու պատրաստ սուբյեկտի հասցեին նմանօրինակ դավադրապաշտական վերագրումներ չեն արվում (նրան «թուրք» են անվանում միայն որպես սովորական հայհոյանք)։
Այսօր վերջապես հասկացա պատճառը. ախր այն նույն զանգվածը, որը ժամանակին նման շիզոֆրենիկ զառանցանքներ էր դուրս տալիս, այսօր, բնականաբար, կազմում է նիկոլականության հավատավոր հիմքը։

Հասմիկ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դիտվել է՝ 4185

Մեկնաբանություններ