«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճը

Ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճը
29.11.2025 | 12:16

Գևորգ Սրբազա′ն,

- Ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել` այդպիսով հոգևոր անքակտելի կապերով կապված լինելով միմյանց հետ։

- Ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել` նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների։

- Ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ «էն աշխարհից հետ եկաք»։

- Ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի` Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն։

- Ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճը, երբ ՀԱԵ տաճարում ցուցադրաբար ողջունեցիք ազգակործան պատուհասին` սեղմելով նրա հայադավ ու եկեղեցաքանդ ձեռքը:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, խմբագիր

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ