-
12.09.2020|
15:09
ԿԳՄՍ նախարարության առաջարկով` ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ:
-
27.07.2020|
16:23
Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։
-
10.07.2020|
00:21
Այս օրերին հակառուսական տրամադրությունների համատեքստում բավական ուշագրավ տեղեկություն հաղորդեցին մեզ։ Ի դեպ, վկայակոչելով ռուսական աղբյուրները, այսինքն այդ մտահոգություններն այնտեղ կան։
-
01.07.2020|
10:40
Գիտնականները վաղուց էին կասկածում, որ Ուրանի ու Նեպտունի վրա անձրևներ են գալիս իսկական ալմաստներից: Հիմա այդ ենթադրությունը ստացել է և ևս մեկ հաստատում՝ նոր ապացույցները փորձի արդյունք են:
-
26.06.2020|
19:46
Ամերիկյան Space Perspective ընկերությունը շուտով կիրականացնի բոլոր այն մարդկանց երազանքը, ովքեր ցանկանում են դեպի տիեզերք թռչել: Ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ընկերությունը շուտով ֆուտուրիստիկ օդապարիկ կստեղծի, որ աշխատելու է ջրածնի հիմքով, ու որը մարդկանց «ամպերից էլ վեր կտանի»:
-
26.06.2020|
19:45
Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական հարցերի ինստիտուտի տիեզերական թռիչքների ռադիացիոն անվտանգության բաժնի վարիչ Վյաչեսլավ Շուրշակովն այն համոզմանն է, որ գալակտիկական բարձր ճառագայթման հետևանքով մարդը Լուսի և Մարսի վրա ապրել չի կարող: Այս մասին գրում է РИА Новoсти լրատվական գործակալությունը:
-
26.06.2020|
01:36
«Իրատեսը» կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականից ավելի քան մեկ ամիս է անցել՝ ի՞նչ նորություն կա:
-
26.06.2020|
01:21
Հունիսի 25-ին լրանում է հայ մանկավարժության նվիրյալներից մեկի՝ պրոֆեսոր ԳՐԱՎԻԿ ԲԱԲԱՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը։ Նվիրումի վկայությունը նրա տասնյակ հազարավոր սաներն են, բազմաթիվ գիտական աշխատանքները, կրթական գործի կազմակերպման ոլորտում ձեռք բերած հաջողությունները։
-
18.06.2020|
09:00
Մենա՞կ ենք մենք տիեզերքում: Նոտինգեմի համալսարանի գիտնականները կարծում են, որ Հարդագողի ճանապարհը կարող է թաքցնել 30 վերերկրային քաղաքակրթություններ՝ գրում է Der Spiegel-ը:
-
01.06.2020|
08:52
SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկու աստղագնացներով թռավ Միջազգային տիեզերակայանից: Դա 9 տարվա մեջ առաջին թռիչքն էր դեպի տիեզերք ԱՄՆ տարածքից, և արդեն անվանվել է պատմական՝ առաջին անգամ աստղագնացներին տիեզերակայան կհասցնի մասնավոր տիեզերանավը: