«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ԳԱՍՊԱՐ ԿԱԼԱՏՈՒԶՈՎԻ ԽՈՍՔԸ

ԳԱՍՊԱՐ ԿԱԼԱՏՈՒԶՈՎԻ ԽՈՍՔԸ
16.02.2025 | 06:28
Բարբառները մարդկանց նման են՝ ծնվում են, ապրում և, ցավոք, մեռնում։ Մեռնում են գործածողների չգոյության պատճառով։ Հետո իրենց լավագույն, մնայուն, կենսունակ բառերը փոխանցում են մայր լեզվին, իսկ իրենք վերածվում գիտական ուսումնասիրության նյութի։
Ուզում եմ ներկայացնել թիֆլիսահայ բարբառը, որին այլևս ոչ ոք չի տիրապետում։ Սա ավելին է, քան Գ․ Սունդուկյանի բարբառը, սա թիֆլիսահայերի ամենօրյա խոսակցական լեզուն է։ Հեղինակը Աստվածատուր Երիցյանն (1872-1929) է՝ Գասպար Կալատուզով կեղծանունով, որն ապրել-գործել է Թիֆլիսում։ 1906-1925 թթ․ խմբագրել է «Խաթաբալա» երգիծաթերթը, 1909-1912 թթ․՝ նաև «Սուրհանդակ» օրաթերթը։
***
Հիմի ով վուր ապրում է՝ իր համա խօմ չի ապրում, իլաքի նա, ով վուր փող՝ միլիօններ ունէ. նա էդ թաւուր մարթը, պտի խալխի համա ապրի, խալխի կամքով նստի, խմի, ուտի, քնի:
Վայն է էկի նրան, ով էտինց չի ժաժ էկի:
Իս գիդիմ, վուր մեռնիմ էնչախնէթ էն էք թէ՝ Գասպար Կալատուզովը ի՞նչ է թողի ու ու՞մ ինչ է շնոխքի, միլիօներիմէն ու՞մը ինչ է բաժնի. իս գիդիմ, վուր մեռնելուս շատիրդ քթիրը կու կախիք, շատիրդ էլ պռոշնիրը կու կրծիք – համա էդունք չի օտկի – չունքի իս իմ անդերձը (կտակը) էնինց ղայիմ իմ գրի ու փեչտի, վուր օխտը դուժին աբլակատնիր ու դուշէպրիկաշչիկներ էլ չալիշ գան՝ վուչինչ չին կանայ անի:
Իս իմ կամքի տէրն իմ:
Աշխրքիս վրայ բանիր կայ, վուր մարթս ինչ էլ ուզի անի,-չի կանայ ամենքի սիրտը շահի:
Մէկը փող ունէ:
Մէկէլը խիլք:
Էն մինը սիրնութին:
Վրայ չուրրորթը տալանտ:
Հինգերուրթը ձէն:
Վեցերորդը մէ ուրիշ բան, ու էսէնց թայիր թայիր բանիր:
Դուք տեհիլ ի՞ք, վուր մէկը՝ խիլունքը, իրա խիլքը մէ գլուխ ու ամենքին բաժնէ – իժում էլ գլխումը ի՞նչ կու մնայ. էդ խօ գորոդսկոյ կասի հանգի կու դադարկւի:
Մինը՝ վուր սիրնութիւն ունէ, ու նրա աղաք ամեն մէ կաւալէր-սուխարնիկները առուտեհանից մինչկլի իրիկուն դռանը կաղնին՝ «մինք քիզ սիրում ինք». ի՞նչ էք փիքր անում, սիրուն կնիկը ամենքի հիդ էլ վուր պռոշտի անի՝ էլ սիրունութինը կու մնա՞յ:
Մէկը, խօսքի գելիշ տալանտ է, ասինք, լաւ խաղցող է թրիատրում ու խալխն էլ խիստ հաւնում է նրան, կուլի՞ ըլի, վուր քուչեքումն էլ իր խաղը շանց տայ: Կօսին տուտուց է:
Մարթ կայ լաւ ձէն ունի. մէ խաղի, երքի համար հարիր թումնիր ին տալի, ինչ էք կարխում էդ լաւ ձէնով մարթը հայ «իրգիչների» թաւուր, վուր ամեն մի ղոնաղլութինին, ժամ ու պատարաքին իրքի, էլ էտ ձէնը գին ու աժում կունե՞նայ. չէ՛, իսկի էլ կոպէկ չի արժենայ։
Ողորմելի խալխ:
Քելեխ ուտող ժողովուրթ-հաուց, մինչկլի ի՞փ պտիս դուն ուրիշի ձեռքին, ուրիշի աշխատանքին, դադածին մտիկ տաս:
Ուրիշի սչոտումը ասկասիրութին ին անում:
Ասկի համա փիքր անում:
Կօսէին.
-Ասկը ի՞նչ կօնէ, շունը ու գէլը դիփ պիտի ուտէ, ու վիրչն էլ գերեզմանից կու հանէին, էնղդամ ուշունցներ կուտային:
Հիմի միթոմ ուշունցնիր չին տա՞լի բարերարներուն:
Մարթու, աթմորթու խասիաթը էտինց է:
Իր օրումը նա խիլունք բան չի ասիլ, չի անիլ:
Իս, վուր ջէր չունեցած միլիօններս ասկի համա անդերձ արի՝ ո՞վ հասկացաւ, ո՞վ ձեզմէն մէ բերան շնորհակալութիւն արաւ, ի՞նչ է իմ փողը՝ փող չէ՞ր, իմ միլիօնները՝ միլիօններ չէի՞ն:
Իս, չունեցած տեղիցը, լէն սրտով ասկի համա ղիմիշ արի էն՝ ի՞նչ՝ վուր չունէի, ու թէկի ունենայի՜ - աբա էդ էլ ինչ խօսք, վուր մէկը էրկուսով, իրիքով, հարիր հազարով կու աւելցնէի:
Համա բանի զօրութինը էտի չի:
Էտինց է աշխարքը:
Խիլքի աղքատնիր:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Դիտվել է՝ 5751

Մեկնաբանություններ