1) Ընտրական տեղամասերում մերժել Նիկոլին ու ՔՊ-ին՝ շեղ տառերով արձանագրելով, որ ՔՊ-ն չունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Դա առանցքային է ոչ միայն համաժողովրդական կոնսոլիդացիայի օրինակ ծառայելու համար: Այն շատ կարևոր ուղերձ կլինի նաև արտաքին աշխարհին:
2) Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ընտրական շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր ուժերով միավորվել ընդդեմ ՔՊ-ի ու ստանձնել քաղաքի համատեղ կառավարման պատասխանատվությունը: Կշեռքին ավելին է, քան համայնքային խնդիրներն ու թեկնածուների հատվածական հնարավոր ամբիցիաները:
3) «Կոնսենսուս-ՔՊ» բանաձևի ու տեղական ընդդիմության համախմբման Գյումրիի հաջողված օրինակը տեղափոխել Երևան, տարածել Հայաստանով մեկ՝ արդյունավետ քայլերով հասնելով Նիկոլի օկուպացիոն ռեժիմի կազմաքանդմանն ու տապալմանը:
Այս համատեքստից դուրս Գյումրիի ընտրությունները քաղաքական որևէ այլ իմաստ չունեն:
Նիկոլի իշխանության պարագայում անհնար է արդյունավետ համայնքապետ լինել, առավել ևս ընդդիմադիր քաղաքապետ:
Բացառված է:
Փաշինյանի դեմոկրատական բաստիոնն աչքը չի թարթելու ամենալկտի, ամենստոր միջոցներով հարամելու, հետապնդելու ու, ի վերջո, պաշտոնազրկելու ու ազատազրկելու Գյումրիի ընդդիմադիր որևէ քաղաքապետի, ով ստեղծված իրավիճակը սխալ կգնահատի:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ