«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Իրանը փորձում է պատմական իրողությունների միջոցով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա

Իրանը փորձում է պատմական իրողությունների միջոցով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա
29.04.2025 | 11:18

Իրանի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնց, վստահ եմ, անդրադարձ կկատարեն մեր հարգարժան իրանագետները։

Սակայն կուզեմ առնվազն մեկին անդրադառնալ, որը, ըստ իս, ուղերձ էր Ալիևին և Էրդողանին։

Իրանի նախագահը Ալիևին ասում է, որ իրենք երկու կողմից ազգակիցներ են։ Այսպիսով, Իրանի նախագահը Ալիևին ասում է, որ ձեր այդ խաղերը Էրդողանի հետ, թե՝ մեկ ազգ, երկու պետություն, չկա, գոյություն չունի, դուք թուրքերի հետ ոչ մի ազգակցական առնչություն չունեք, դուք իրանական եք: Ծայրից ծայր հանդիմանություն են Իրանի նախագահի ելույթները, որտեղ խոսք կա ճանապարհները բացելու, ազատ ելք ու մուտք անելու, համալսարանական կապերի և այլնի մասին։ Ակնհայտ է, որ Ալիևը փորձում է հնարավորինս հեռու տանել Ադրբեջանը Իրանի ազդեցությունից, իսկ Իրանն էլ փորձում է պատմական իրողությունների միջոցով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ