«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Միայն մեկ կուռք կա խաղավարների համար` փող ու ի շահ փողի` իշխանություն

Միայն մեկ կուռք կա խաղավարների համար` փող ու ի շահ փողի` իշխանություն
30.04.2025 | 19:30

Ռուսաստանում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կազմակերպել էր սիմպոզիում 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարի թեմայով և ադրբեջանական պատվիրակության կողմը, բնականաբար, Արցախի հետ կապված սադրանքներ էր պատրաստել։

Հայկական պատվիրակությունը շատ լավ պատասխան էր տվել նրանց, թեպետ ռուսական կողմը փորձել էր հայկական կողմի ելույթի Արցախին վերաբերող մասը կանխել։ Ռուսական որևիցե ԶԼՄ 80 տարի առաջ տեղի ունեցած պատերազմում հայերի մասնակցության մասին ելույթներից և ոչ մեկը չի լուսաբանել։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների գրեթե բոլոր ներկայացուցիչների ելույթները կան, բացի հայերից։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Սիմպոզիումին ներկա էին ընդդիմադիր, եթե կուզեք, նախկին իշխանության ներկայացուցիչ կուսակցությունները։

Հայրենական մեծ պատերազմին Հայաստանի, հայերի մասնակցության մասին, նրանց ելույթներն ընդամենը թվային տեղեկատվություն էին պարունակում, թե որքան հայ է գնացել պատերազմ, որ նրանց կեսը չի վերադարձել տուն, և որ պատերազմին հայերը տվել են բարձր ռազմական հրամանատարական կազմ։

Այդ գեներալներին ու մարշալներին, ադմիրալին հիշելուց էլ նշել, Արցախի ողբերգությունը։

Չէ՞ որ հերոսաբար կռվողներից, հրամանատարներից շատերը հենց Արցախից էին ծնունդով։

Որևիցե տողով չանդրադառնալ հայկական ելույթներին, նշանակում է ևս մեկ անգամ Հայաստանին արհամարհանք ցույց տալ, թե իբր ձեր իշխանությունները մեզ հաճո չեն։

Այնինչ, Ռուսաստանն ինքն է իր քաղաքականության մեջ սայթաքել, բայց իր բնագծի համաձայն մեղադրում է հայերին։

Իրենց տգետ պոլիտիկան հանգեցրեց նրան, որ նրանք Հայաստանի ղեկին թողեցին ու արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդուրժեցին, կամ օգնեցին նիկոլ փաշինյանին։ Տեսե՛ք, տեսե՛ք, մենք չենք միջամտում ներքին գործերին։

Փաշինյանը 2021 թվականին Ռուսաստանին խնդրել էր զորքեր տեղադրել Սյունիքում և Տավուշում։

Ռուսներին թվաց, որ փաշինյանն իրանց դուդուկի սազանդարն է, բայց չպատկերացրին, որ փաշինյանը կարող է բոլորի սազանդարը լինել, միայն մեկ պայմանով. եթե իր սեփական խաղը տանի։

Ռուսներն անգամ չէին պատկերացնում, որ այդ սեփական խաղը թուրքական աշխարհի վրա էր սևեռված, այլ ոչ թե իրանց, կամ Իրանի։

Հետո ռուսներին ռադ արեցին Սյունիքից ու Տավուշից, օդանավակայանից, Մարգարայի անցակետից ...

Հայաստանի բոլոր նախորդ երեք ղեկավարներն ակնհայտ, կամ քողարկված փորձեր են արել պայմանավորվել ռուսների հետ։

Մայիսյան հաղթանակի շքերթին ընդառաջ Ռուսաստանում միջոցառումներին էլ գնալը նրանց ճիգերն են եղել. համոզել Ռուսաստանին, որ նիկոլի պոչից պոկվեն ու հայ ազգին վերջնական կործանման չտանեն։

Իսկ ամեն բան դրան է տանում։

Նրանք կառուցեցին ատոմակայաններ Իրանի համար, Թուրքիայի, նրանք Սիրիայում խայտառակ պարտության գնացին, խաղեր տալով իսլամիստ ահաբեկիչներին սատարող Թուրքիայի հետ, որն այսօր Սիրիայում իշխանությանն է եկել ...

Չգիտեմ, ի՞նչ են նրանք շահում, բայց տնտեսական և քաղաքական խաղերի, պատերազմների հետևանքում երկու կարևոր ողբերգություն է գրանցվել.

1. նրանք իրենց միակ ու իրական գործընկերներին փուռը տվեցին,

2. ռուս, սլավոն ազգը, եղբայրը եղբոր դեմ հանեցին ու ինքնաոչնչացման պրոցեսն արագացրեցին։ Ռուսաստանում ազգությամբ ռուս տեղից с гулькин нос, իսկ պատերազմից հետո Ռուսաստանի հայերն ու չեչեններն ամենահավատարիմ ազգերը մնացին նույն ՌԴ-ի մեջ։

Այնպես որ բազմաշերտ, բայց տապոռային պոլիտիկայով Կրեմլը ցույց տալով արհամարհանք Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նորից ընտրելով իրենց գործընկեր տգետ ու թուրքամոլ նիկոլին, անհասկանալի է` ո՞ւր է գնում։

Հասկանալի է միայն մեկ բան, որ ռեալ ու վիրտուալ պատերազմները չեն վերջանալու, մի քանի հոգի երկրագնդի վրա խաղացող է մնալու, մյուսներս խամաճիկներ նրանց համար։

Եվ միայն մեկ կուռք կա խաղավարների համար` փող ու ի շահ փողի` իշխանություն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ