Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը
13.05.2026 | 22:22

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Սուրբ Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի Հայրապետական մաղթանք։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10։30-ին։

Հավարտ սրբազան արարողության Մայր Աթոռի շրջափակում Հայորդաց տների սաների կատարմամբ տոնի առթիվ կկազմակերպվի մշակութային միջոցառում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 6872

Մեկնաբանություններ