ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Սերնդափոխություն տեղի ունեցա՞վ

Սերնդափոխություն տեղի ունեցա՞վ
17.10.2025 | 12:18

Եթե համարենք, որ տեղի ունեցողը սերնդափոխություն էր, ապա կփաստենք, որ փոխարինող սերունդ այս երկրում չի էլ պատրաստվել։

Սովետների երկրում փորձեր արվում էին այդ ուղղությամբ, սակայն մի հզոր երևույթ, որի անունն է պրոտեկցիոնիզմ, այդպես էլ թույլ չտվեց իրականեցնել զարգացում պահանջող Ազգի, երկրի և բնակիչների, աստիճանական և սահուն սերնդափոխություն։

Պրոտեկցիոնիզմը հասարակ լեզվով ասած՝ տրորված ճանապարհով գնալն է։

(Պրոտեկտորը անիվների և թրթուրների վրայի խորդուբորդ, բայց հաշվարկված նախշաձև անհարթություններն են, որոնք թույլ են տալիս տեխնիկային առաջ շարժվել)։

Համալսարան, ինստիտուտ, տեխնիկում սովորում, կամ պարզապես ավարտում են (էին) շատերը, իսկ մրցունակ աշխատանքով և աշխատավարձով ապահովվում են (էին) ոչ բոլորը։

Գոյություն ունեն (էին) երկրի, շրջանների, հիմա էլ մարզերի ղեկավարներ և նրանց մոտիկ կանգնած պաշտոնյաներ, որոնց զավակները առաջնահերթային են (էին)։

Ոչինչ չփոխվեց և ոչինչ էլ չի փոխվել (փոխվում)։

Առանց խորանալու, թե ինչ ճանապարհով և որտեղ են բաղձալի դիպլոմներ ձեռք բերվում, փաստենք, որ ամեն ինչ արվում է նեղ շրջանակների գիտությամբ, և որոշակի նպատակներով։

Իհարկե, դրանից հետո որոշակի կարևոր կամ պատասխանատու գործատերերը «գործի են դնում» իրենց մերձավորներին, ընկերներին և նրանց հարազատներին ու «բարեկամներին»։

Իսկ «բարերարները» համաձայն են...

Քանի որ «գործ» ճարածները վարվելու են այնպես, ինչպես կպահանջի և կցանկանա վերադասը։

Ահա և ամբողջը։

Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվում։

Իսկ այս տեմպերով ոչինչ էլ չի փոխվի։

Факт!

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ