ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Իրական պատերազմը մեր ներսում է՝ խիղճն ու հոգին փրկելու պատերազմը

Իրական պատերազմը մեր ներսում է՝ խիղճն ու հոգին փրկելու պատերազմը
27.10.2025 | 18:09

Հայ ժողովուրդը, որը հազարամյակներով դիմադրել է ցեղասպանություններին, օտար զավթումներին և հավատաքննություններին, այսօր կանգնած է մի այլ՝ առավել վտանգավոր սպառնալիքի առաջ։ Այդ սպառնալիքը ներսից է՝ բարոյալքումն ու ինքնաքայքայումը։

Այն, ինչ չկարողացան անել թշնամիները դարերի ընթացքում, այժմ արվում է կամավոր կերպով՝ անտարբերությամբ, նյութապաշտությամբ, և ազգային արժեհամակարգի փլուզմամբ։

Մարդը, ով երբևէ սրբություն էր համարում իր հողը, եկեղեցին, ընտանիքը, այսօր հաճախ ծաղրում է դրանք՝ հանուն կեղծ ազատության և էժան հաճույքների։

Ազգային արժանապատվությունը փոխարինվել է սոցիալական ցանցերի վարկանիշով, իսկ խիղճը՝ քաղաքական շահերով։

Բարոյական չափանիշների տեղում իշխում է ցինիզմը, անտարբերությունը և սեփական ժողովրդին վերևից նայելու վարակը։

Մենք սկսում ենք ոչ թե պայքարել մեր ապականված համակարգերի դեմ, այլ արդարացնել դրանք, որովհետև այդպես ավելի հարմար է, ավելի «թրենդային»։

Այս ամենի հետևանքը՝ ինքնության կորուստ, հոգևոր դատարկություն և ինքնակործան ընթացք, որի վերջին կանգառը՝ ազգային ոչնչացումն է առանց թշնամու կրակոցի։

Հայաստանի ապագան չի կորի մեկ պատերազմի մեջ, այլ կկործանվի, եթե մենք չհասկանանք, որ իրական պատերազմը մեր ներսում է՝ խիղճն ու հոգին փրկելու պատերազմը։

Բարոյականության, արժեքային վերածնունդն է միակ ճանապարհը՝ դուրս գալու այս ինքնաքայքայման ճահճից։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 6148

Մեկնաբանություններ