Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Որոշ մարդիկ պարզապես ծառայում են, մյուսները հետք են թողնում

Որոշ մարդիկ պարզապես ծառայում են, մյուսները հետք են թողնում
25.12.2025 | 11:26

Տեր Վրթանես քահանա Բաղալյանին ճանաչում եմ դեռևս 2012 թվականի հունիսի 16-ից (հիմա կասեք՝ ինչ էլ հիշում ես օրը․ այո՛, հիշողությունս լավն է), երբ նա Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ ինձ համար պարզապես Օձունի տաճարի, հոգևոր հովիվն էր։

Այդ օրը մենք խմբով շրջում էինք Լոռու մարզում՝ կանգառ առ կանգառ այցելելով նրա տարբեր տեսարժան վայրերը։ Մեր վերջին կանգառը Օձունն էր, և հենց եկեղեցու բակում էլ հանդիպեցինք հոգևոր հովվին։ Շփումը այնքան անմիջական ստացվեց, կարծես տարիների ծանոթներ լինեինք։ Մեծ սիրով ու պարզությամբ նա մեզ ներկայացրեց Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ անկյուն առ անկյուն, քար առ քար, պատմեց քանդակների, խաչքարերի ու տաճարի յուրաքանչյուր մանրուքի մասին։

Այդ օրը մի շատ մարդկային ու ջերմ պատկեր էլ կար․ հոգևոր հովվի երեխաները գյուղի երեխաների հետ խաղում էին եկեղեցու բակում։ Մի պահ Տեր Վրթանեսը խնդրեց իր երեխաներին, որ մեր խմբի համար արտասանեն իրենց հայրենասիրական բանաստեղծությունները, որոնք զուգորդվեցին երգերով։ Դա այնպիսի գեղեցիկ ու անկեղծ պահ էր, որ միայն ներկանները կարող են հասկանալ ու հիշել։

Հետագայում այլևս չենք հանդիպել, սակայն այդ ամբողջական զրույցն ու հանդիպումը մեր խմբում եղած լրագրողներից մեկը վերածել էր գեղեցիկ նյութի, որը, ցավոք, այսօր այլևս չի պահպանվել առցանց հարթակներում։ Փոխարենը՝ այսօր իմ արխիվում գտա բազմաթիվ լուսանկարներ, որտեղ արձանագրված են այդ բոլոր պահերը։

Այսօր հրապարակում եմ երիտասարդ Տեր Վրթանեսի լուսանկարներից մեկը, իսկ մյուս նկարները դեռ կմնան արխիվում։

Առողջացե՛ք, Տեր Վրթանես։

Որոշ մարդիկ պարզապես ծառայում են,

մյուսները՝ հետք են թողնում։

Ձերը երկրորդն է։

Դուք դեռ առաքելություն ունեք կատարելու այս կյանքում…

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ