Պահո՜, պետություն եմ ասել, է՛, առավոտ՝ որոշում, իրիկնամուտին որոշումը փոխում են, հետո էլի կորոշեն: Նույնիսկ մրգավաճառները իրենց գներն ու պայմանները այսպիսի հեշտությամբ չեն փոխում:
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի:
Թոշակները 10 հազարով հանկարծակի բարձրացան:
Ջրամատակարարման ժամերը կրճատելու որոշումը հետաձգվեց:
Վա՛յ ՀՀ ժողովրդին, ընտրություններից հետո տասնապատիկն են քերելու: Գնաճը արդեն հուլիսից թափ է հավաքելու, դրանում չկասկածեք, կյանքն ավելի է թանկանալու, հարկերն ավելի են մեծանալու:
Եվ էական չէ, թե որ ուժը կհաղթի ընտրություններում: Երկիրը այնպիսի վիճակի է հասցվել, որ այլընտրանք չկա:
Պետական պարտքերը պիտի տանք, էս ահռելի բյուջետակեր դառմոյեդներին պիտի պահենք, ծախսեր, ծախսեր ծախսեր...
Նման բան չի կարող լինել, սա գժանոց է...
Արա Արայան