«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անտառի «տերերի» վերադարձը և շակալների վախը

Անտառի «տերերի» վերադարձը և շակալների վախը
19.04.2026 | 11:01

Երբ գայլն անտառից դուրս է գալիս, անտառի բոլոր շակալներն իրենց գայլ են զգում։

Հիմա Հայաստանում նրանց ժամանակն է, բայց վա՜յ նրանց, երբ անտառի տերերը վերադառնան...

Հիմա նրանք կարող են ժողովրդին «շուն ու շանգյալ» էլ անվանել, թքել, հայհոյել, խաբել, նվաստացնել, բանտարկել ու սպանել... բայց դրան վերջ կա, և այդ վերջից դեռ ո՛չ մի բռնապետ ու ո՛չ մի անբարոյական չի՛ խուսափել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3389

Մեկնաբանություններ