ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է բուֆերային տարածքի

Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է բուֆերային տարածքի
18.11.2026 | 12:06

«Իրական Հայաստանն» իրական աշխարհ և իրական միջազգային հարաբերություններ վերադարձնելու համար պետք է մի քանի հստակ թեզեր ըմբռնել։

- Հայ-ռուսական հավասարազոր ու ինքնաբավ հարաբերություններ գոյություն չունեն, և վարչապետ կոչվածի կարծիքը միջազգային լուրջ խաղացողների համար հետաքրքիր չէ։

- Ռուսական կողմը մի բանաձև է որդեգրել, որ եթե Հայաստանի ներկայիս կառավարչի հետ կոնստրուկտիվ խոսակցություն չի ստացվում, ապա Հայաստանի հարցով կխոսեն Հայաստանի ներկայիս կառավարչի տերերի հետ։ Սա Հայաստանի սուվերենության աստիճանի կտրուկ իջեցում է։

- Ապագա աշխարհակարգի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում Ռուսաստանը դրել է 4 երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի ոչ բլոկային կարգավիճակի պահանջ։ Դրանք դառնում են անվտանգության առումով բուֆերային երկրներ։

- Մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է բուֆերային տարածքի, ինչպես նշված մյուս երեք երկրները, փոխարենը Ռուսաստանը Ուկրաինայի կոնֆլիկտի լուծման հարցում, ըստ բանակցություններից արտահոսած տեղեկությեւնների, որոշ զիջումների կգնա։

- Ռուսաստան կատարվելիք սպասվող արցելությունների ընթացքում Հայաստանի ներկայիս կառավարչին ընդամենը տեղեկացնելու են, թե Հայաստանի մասով ինչ են պայմանավորվել գերտերությունները։ «Առաջարկից» հրաժարվելն անհնարին կլինի։

- Նման որոշումների մասին կտեղեկացվեն նաև մյուս փոքր և միջին երկրները, իսկ Իրանի նման կամք ու սուվերեն որոշումներ կայացնելու ունակ երկրների շահերը առանձին վերցված հաշվի կառնվեն։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ