ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒթուկես տարում մի հավանոց չսարքած իշխանությունը 3600 ուսանողի համար հանրակացարա՞ն է կառուցելու

ՈՒթուկես տարում մի հավանոց չսարքած իշխանությունը 3600 ուսանողի համար հանրակացարա՞ն է կառուցելու
18.11.2026 | 12:49

«Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջին փուլում 2027 թվականից կսկսվեն 3600 ուսանողի համար նախատեսված ժամանակակից կացարանների նախագծման, կառուցման և բնակելի այլ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Այդ մասին այսօր ազդարարվել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը հայտարարել է․«Ակադեմիական քաղաքը մեծածավալ ծրագիր է, որը պետք է տարբեր փուլերով իրականացվի։ Առաջին փուլի ամենակարևոր անելիքներից մեկը, համաձայն կառավարության ծրագրի, ուսանողական կացարանների կառուցումն է»։

Ակադեմիական քաղաքի, 3600 ուսանողի համար կացարան սարքելու ծրագիրը փուչիկ է , ինչպես Գյումրիի չոր նավահանգիստը, մետրոյի Աջափնյակի կայարանը, Հայաստանում տնտեսական հեղափոխությունը և այլն։ 8.5 տարում մի հավանոց չկառուցած իշխանությունը 3600 ուսանողի համար հանրակացարա՞ն է սարքելու։ Հայաստանի իշխանությունը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ պաշտոնյաներին աշխատավարձ ու պարգևավճարներ բաժանի, ակադեմիական քաղաքի կառուցման համար միլիարդավոր դոլարները ո՞վ է տալու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ