ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հասարակությունն աստիճանաբար սկսում է նմանակել իր պաթոլոգիկ քաղաքական հորը, որին հասցրել է պաշտամունքի պատվանդանին և չի ցանկանում ցած նետել

Հասարակությունն աստիճանաբար սկսում է նմանակել իր պաթոլոգիկ քաղաքական հորը, որին հասցրել է պաշտամունքի պատվանդանին և չի ցանկանում ցած նետել
18.11.2026 | 21:02

Խարիզմատիկ քաղաքական առաջնորդները բացառիկ օրինակելի նմուշ են իրենց ծառայող և հետևող զանգվածների համար։

Նրանց հրահանգն անվերապահ ընդունելի է, իսկ վարքը՝ խստագույնս ընդօրինակելի։

Այդպիսի առաջնորդին, լինի նա հոգեպես շեղված, դավանորեն հերձված, բարոյապես մերժված, թե առաքինասեր և պատվախնդիր մեկը, ընդօրինակում են անխտիր և առանց բացառության։ Նրա վարքը դառնում է խիզախության և բացառիկության արտասովոր արտահայտություն։

Ամբոխը սկսում է նմանակել նրա միմիկաները, շարժումները, նույնիսկ ձայնը և էմոցիաները։ Սա ամբոխի դասական անատոմիան և հոգեվերլուծությունն է։

Այսօր, երբ զարմանքով հայտնաբերում ենք մեր հանրային վարքի շեղումները, նույնիսկ ազգային արատները, հաճախ չենք նկատում, որ այն հետևանք է քաղաքական դերակատարների և խարիզմատիկ առաջնորդների անմիջական ներազդեցության։

Եթե քաղաքական խարիզմատիկ առաջնորդը ունի մանկական բարդույթներ և ակնհայտ պաթոլոգիաներ, այն փոխանցվում է նախ իր թիմակիցներին, նրանց դարձնելով այդ ախտանիշների ոչ միայն կրողը, այլև դրանք քարոզողը, իսկ հետո անցնում է նաև հանրային իմունային համակարգ։

Քաղաքական ակտորները դառնում են այդ մետաստազների առաքիչներ` ախտահարելով հանրային միտքը և հոգին։ Հասարակությունը աստիճանաբար սկսում է նմանակել իր պաթոլոգիկ քաղաքական հորը, որին հասցրել է պաշտամունքի պատվանդանին և չի ցանկանում ցած նետել այնտեղից։

Այո, հասարակությունը չի ցանկանում նայել հայելու մեջ և տեսնել, որ ինքը աստիճանաբար դարձել է իր առաջնորդի նմանակը ստորին մակարդակում։

Մենք ախտահարված ենք, այո, գուցե հանրային քաղցկեղի չորրորդ աստիճանում։ Մեզ չեն փրկելու ոչ քիմիական թերապիաները, ոչ իռացիոնալ խաբկանքները։

Մեզ փրկելու է առերեսումը, քաղաքական դավանափոխությունը, արմատական դարձը՝ ընդամենը մեկ անգամ, ընդմիշտ և առհավետ։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ