ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Նոր Յալթա՞», թե՞ աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր

«Նոր Յալթա՞», թե՞ աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր
19.11.2026 | 17:41

Վերջին շրջանում շատերն են խոսում «Նոր Յալթայի» մասին՝ ենթադրելով, որ մեծ տերությունները մոտենում են աշխարհի ազդեցության գոտիների հերթական վերաբաժանմանը։

Ես այս տեսակետի հետ համաձայն չեմ։

1945 թվականի Յալթայի համաժողովը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքն արդեն գրեթե կանխորոշված էր։ Ձևավորվել էր ուժային որոշակի հարաբերակցություն, և հաղթող տերությունները բանակցում էին հետպատերազմյան աշխարհակարգի շուրջ։

Յալթան աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի հետևանքներից էր, ոչ թե դրանց սկիզբը։

Այսօր իրավիճակն արմատապես տարբեր է։

Աշխարհում դեռ շարունակվում է տնտեսական, ռազմական, ֆինանսական և տեխնոլոգիական ուժային կենտրոնների վերադասավորումը։

ԱՄՆ-ն ու Չինաստանը մրցակցում են ոչ միայն աշխարհաքաղաքական ազդեցության, այլև տեխնոլոգիական գերակայության, արտադրական հզորությունների և ֆինանսական համակարգերի վերահսկողության համար։

Ռուսաստանը ձգտում է վերանայել եվրոպական անվտանգության գոյություն ունեցող ճարտարապետությունը։ Մերձավոր Արևելքում շարունակվում է տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխությունը։

Միաժամանակ փոխվում են միջազգային առևտրի ուղղությունները, էներգետիկ շուկաները, կապիտալի շարժի տրամաբանությունն ու պետությունների տնտեսական փոխկախվածությունները։

Այս պայմաններում մեծ տերությունների միջև բանակցությունները դեռևս չեն նշանակում, որ ձևավորվել է այն ուժային հավասարակշռությունը, որի հիման վրա հնարավոր կլինի կառուցել նոր աշխարհակարգ։

Ես պնդում եմ, որ մենք ոչ թե «Նոր Յալթայի» նախաշեմին ենք, այլ աշխարհաքաղաքական նոր, մասշտաբային տեկտոնական շարժերի սկզբում։

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ