ՔՊ-ն շարունակում է վիճարկել արդեն իսկ անվավեր ճանաչված որոշումը
19.11.2026 | 18:48
Տեղի ունեցավ Երևանի ավագանու անդամի մանդատից ինձ ապօրինի զրկելու վերաբերյալ դատական նիստը։
Հիշեցնեմ, որ ՀՀ վարչական դատարանը նախկինում մանդատից զրկելու մասին ավագանու որոշումը ճանաչել էր ոչ իրավաչափ և անվավեր։ Սակայն ՔՊ-ն շարունակում է վիճարկել այն։
Այսօր հերթական անգամ Վահե Գրիգորյանն իմ շահերն էր ներկայացնում դատարանում։ Պայքարը շարունակվում է, քանի որ խոսքը միայն իմ մանդատի մասին չէ։ Խոսքը օրենքի գերակայության, ընտրողների քվեի և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության մասին է՝ առաջնային մանդատի մասին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2027 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14։30-ին։
Շարունակում ենք հետևողականորեն պաշտպանել մեր առայժմ ոտնահարվող իրավունքները, ինչպես նաև «Մայր Հայաստանին» վստահության քվե տված քաղաքացիների շահերն ու իրավունքները։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ
Հ.Գ.
ՀՀ վարչական դատարանն ակնհայտորեն փաստել է գործի ոչ իրավաչափ լինելը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գործն ուղարկել է նոր քննության…
Այդուհանդերձ, այսօր կայացած դատական նիստի ընթացքում իմ պահանջը չբավարարելու որևէ փաստական հանգամանք չբացահայտվեց…
Մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր։
Միաժամանակ փաստեմ, որ թե՛ իմ մանդատի, թե՛ կարմիր գծերի շնորհիվ Երևանի ավագանու ՔՊ-ական և այլ սատելիտ խմբակները վերջապես սովորել են լիազորագիր տալ, այն էլ՝ թերություններով։
Շնորհակալություն «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Աննա Ավետիսյանին (Anna Avetisyan)՝ դատական նիստին ներկա գտնվելու համար։
Մեկնաբանություններ