Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒսուցիչները բուժվելու փոխարեն «ինֆարկտ կստանան»

ՈՒսուցիչները բուժվելու փոխարեն «ինֆարկտ կստանան»
22.04.2014 | 16:15

«ՈՒսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014-ին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է առողջության համար տրվող գումարը», -ասվում է Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի` վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակում:

Բախշյանը նշում է, որ ուսուցիչների սոցիալական փաթեթների վճարման կարգը փոխվել է, և մինչ օրս ուսուցիչները չգիտեն, թե երբ են ստանալու առողջության համար իրենց տրվող հավաստագրերը: Բացի այդ, հավաստագրերի հանձնման կարգում կան որոշակի թերություններ: «Յուրաքանչյուր հիմնարկի տնօրենի հանձնարարությամբ ինչ-որ մեկը ձեռքով լրացնելու է հավաստագրերը, որոնց մեջ տվյալ անձի մասին կպարունակվի մեծաթիվ տեղեկատվություն և որևէ սխալի դեպքում հավաստագրի տերը ոչ միայն կընկնի քաշքշուկի մեջ, այլև բուժվելու փոխարեն ինֆարկտ կստանա», -նշել է Բախշյանը: Վերջինիս մեկնաբանմամբ` այդ թղթե հավաստագիրը քաղաքացին պետք է միշտ իր գրպանում պահի, քանի որ շտապօգնության անհրաժեշտության դեպքում առանց հավաստագրի նրան օգնություն չի ցուցաբերվի:
Ավագանու անդամը նշել է նաև, որ «բժշկական ապահովագրությունը սպասարկող բուժհիմնարկները պոլիկլինիկաների միջոցով պարտադրվելու են ուսուցիչներին», այսինքն` մարդը բուժհիմնարկի ընտրության հնարավորություն չի ունենալու: «Ստացվում է, որ պետությունն ուզում է ապահովագրել աշխատող քաղաքացու առողջությունը, սակայն քաղաքացին չի ընտրելու ոչ ապահովագրող կազմակերպությունը, ոչ բժշկական հաստատությունը»,- եզրահանգել է տիկին Բախշյանը: Վերջինս նշել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները ստացել են բժշկական ապահովագրության պլաստիկ քարտեր և պայմանագրի ուղեցույց, որոնք «օրինակելի ու ավելի վստահելի» են, և առաջարկում է «Երևանի քաղաքապետարանի բժշկական ապահովագրության փորձը տարածել պետական մարմիններում աշխատող բոլոր այն անձանց համար, ովքեր ունեն սոցիալական փաթեթ»:

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ