ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«Կրթվելը նորաձև է»

 «Կրթվելը նորաձև է»
16.12.2024 | 07:22

Հրաշալի լուր. ԵՊՀ-ն դուրս է գալիս անգրագիտության տիրույթից և այլևս չի ցանկանում խայտառակվել:

Ուրեմն, նույն դատական գործով տարբեր ժամանակահատվածներում ԵՊՀ ներկայացուցիչը դատարան է ներկայացրել թվով 3 գրություն` դիրքորոշում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ:

«Դիրքորոշման» մեջ առկա էր թվով 117, իսկ վերաքննիչ բողոքում թվով 145 ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալ:

Բազմաթիվ գրառումներում մանրամասնորեն անդրադարձել եմ բոլոր սխալներին:

Փաստորեն, գրառումներն ազդեցին: Տեղի ունեցավ հրաշք: ԵՊՀ-ի վճռաբեկ բողոքում սխալ գրեթե չկա:

Դա նշանակում է, որ ԵՊՀ-ն այլևս չի ցանկանում խայտառակվել և կրթվում է:

Տա Աստված, որ ԵՊՀ-ի կրթվելը շարունակական բնույթ ունենա և կախված չլինի տարատեսակ գրառումներից:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5547

Մեկնաբանություններ