«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Մամլո հաղորդագրություն

Մամլո հաղորդագրություն
07.08.2025 | 11:35

Ստեփան Սամվելյանի առողջության կտրուկ վատթարացման պատասխանատուները՝ Անահիտ Ավանեսյան, Սրբուհի Գալյան, Ծովինար Թադևոսյան և Անահիտ Մանասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էի, Ստեփան Սամվելյանին վիրահատությունից ընդամենը մեկ օր անց՝ 2025թ․ օգոստոսի 5-ին, դուրս են գրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ժամեր առաջ ես տեսակցել եմ նրան՝ այժմ գտնվող «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ ՔԿՀ-ում։ Նա մանրամասն ներկայացրել է վերջին 24 ժամերին իր հետ կատարվածը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցից դուրս են գրել 2025թ․ օգոստոսի 5-ին, ժամը 14։00-ին, այնուհետև նրան տարել են Աբովյան քաղաք, ապա մեկ այլ վայր, և միայն երեկոյան՝ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Տեղափոխման ընթացքում նրանից բռնությամբ խլել են իր ձեռքում եղած բժշկական փաստաթղթերը՝ հիվանդության պատմագիրը, ինչպես նաև կորոնարոգրաֆիայի և ստենտավորման էլեկտրոնային կրիչները։

«Արմավիր» ՔԿՀ-ում նրան ընդունելիս բժիշկի կողմից զննում չի կատարվել։ Նա ստիպված իր առողջական գանգատները ներկայացրել է բուժքրոջը, ով չափել է նրա ճնշումը (բարձր էր) և տրամադրել է ընդամենը մեկ հաբ Կապտոպրիլ։

Նույն գիշերը, առանց որևէ ծանուցման հարազատներին կամ պաշտպանին, Ստեփան Սամվելյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ։

Մինչ օրս անհայտ է մնում՝ ինչ ախտորոշմամբ և ինչ իրավական հիմքով է իրականացվել այս տեղափոխությունը։

Օրվա ընթացքում բազմիցս փորձել եմ կապ հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ-ի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետ՝ իմ պաշտպանյալից խլված բժշկական փաստաթղթերը ստանալու համար, սակայն ապարդյուն։ Բոլոր երեք հաստատությունները տարբեր և ոչ իրավաչափ հիմնավորումներով մերժել են փաստաթղթերի տրամադրումը։

Հատկանշական է, որ նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը հրաժարվել է աջակցել փաստաթղթերի ստացմանը կամ պարզել՝ ինչու և ում հրահանգով են խլվել Սամվելյանի բժշկական կրիչները և փաստաթղթերը։

Այս գործողությունների համակցված նպատակը պարզ է՝ խոչընդոտել միջազգայնորեն ուղղված բողոքների ներկայացմանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտե (CPT)։

Ստեփան Սամվելյանի վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ըստ ամենայնի, պարունակում են այնպիսի տվյալներ, որոնք կհաստատեն, որ նա չէր կարող դուրս գրվել հիվանդանոցից առանց պատշաճ հետվիրահատական հսկողության։

Այսօր արձանագրել եմ, որ նա ի վիճակի չէր ինքնուրույն նստել կամ կանգնել։ Տեսակցությունից հետո անձամբ եմ նրան ֆիզիկապես աջակցել մինչեւ նրան կփոխանցեին հսկող անձնակազմին։

Այսպիսով, ակնհայտ է, որ Ստեփան Սամվելյանի կյանքի և առողջության համար պատասխանատվություն են կրում՝

• Անահիտ Ավանեսյանը (առողջապահության նախարար),

• Սրբուհի Գալյանը (ՔԿՀ ծառայության պետ),

• Ծովինար Թադևոսյանը (ՔԿՀ բժշկության կենտրոնի ղեկավար) և

• Անահիտ Մանասյանը (ՄԻՊ)։

Այս չորս պաշտոնյաների հանցավոր անգործության և պարտականությունների չկատարման հետևանքով Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կտրուկ, զգալի և ակնհայտորեն վատթարացել է։

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Ստեփան Սամվելյանի պաշտպան

06 օգոստոս 2025 թվական

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ