ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.10.2026 | 00:06

Բարիք կամեցող Տե՛ր կամարար,
մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ
առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի.
Եվ ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն:


Սուրբ Ներսես Շնորհալի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ