Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հանցագործությունը կոծկող ռեժիմը վաղ թե ուշ պատասխան է տալու

Հանցագործությունը կոծկող ռեժիմը վաղ թե ուշ պատասխան է տալու
26.04.2025 | 15:31

ՈՒղիղ 3 տարի առաջ այս օրը նիկոլ փաշինյանի ավտոշարասյան կողմից իրականացված վրաերթի հետևանքով սպանվեցին Սոնա Մնացականյանը և նրա չծնված երեխան։

Հղի կնոջ սարսափելի վրաերթի մեղավորը՝ արամ նավասարդյանը, դեպքի վայրից փախուստի էր դիմել, այնուհետև կալանավորվել, սակայն կարճ ժամանակ անց ազատ էր արձակվել և մինչ օրս շարունակում է մնալ ազատության մեջ, մինչդեռ Սոնա Մնացականյանի չծնված բալիկը երբեք լույս աշխարհը չի տեսնի։

Սոնայի և նրա մանկան արյունը մնաց փողոցում, իսկ ոճրագործությունը լվացին փողոց մաքրող մեքենաների պես՝ ձևացնելով, թե ոչինչ էլ չի եղել, շարունակ ձգձգելով դատավարությունը։

Այս օրը մեզ հստակորեն փաստում է՝ այս իշխանությունը, հրաժարվելով արդարությունից և մարդկային արժանապատվությունից, դադարել է լինել լեգիտիմ և վերածվել է դատարկ աթոռապաշտների ապօրինի խմբակի։

Հանցագործությունը կոծկող ռեժիմը վաղ թե ուշ պատասխան է տալու՝ ոչ միայն Սոնայի և նրա մանկան մահվան համար, այլև ամբողջ ժողովրդի նկատմամբ գործած այլանդակ խաբեության, անպատժելիության և թշնամու շահերի սպասարկման համար։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3997

Մեկնաբանություններ