Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հերթական անջնջելի խարանն է հայ ժողովրդի ճակատին

Հերթական անջնջելի խարանն է հայ ժողովրդի ճակատին
04.10.2025 | 12:50

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի ազատազրկումը հերթական անջնջելի խարանն է հայ ժողովրդի ճակատին:

Հասկացեք, Նիկոլն անում է այն, ինչ չանել ուղղակի արդեն չի կարող: Ինքը չունի այլընտրանք, քան շատ կոշտ ավտորիտարիզմն ու Հայաստանի Հանրապետության վերջնական կազմաքանդումը:

Չունի այլ տարբերակ:

Նա այնպիսի աններելի մեղքի ու պատմական բեռի տակ է մտել, որ իր միակ «փրկությունը» մնացել է մեկ օր ավելի իշխանություն ունենալը և վերջում պետության լուծարումը: Որ պետության լուծարման հետ միասին վերանա նաև իր պատասխանատվության հարցը:

Հայաստանի ժողովուրդն ու մեր ընդդիմությունը կամ կարողանում է ուժ գտնել՝ կանխելու այդ անխուսափելի մղձավանջը կամ դառնում է այդ ամենի լուռ ու անկարող վկան:

Պատմությունն ունի և՛ առաջինի և՛ երկրորդի օրինակները: Այդ թվում՝ մեր պատմությունը:

ՔՊ խմբակցությունն իր հերթին կամ մեկ քվեարկությամբ ձերբազատվում է իր այսօրվա պատանդի կարգավիճակից և պատմական խարանից կամ ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Մեկնաբանություններ