Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Հայաստանում հաստատված է թուրքական նեոգաղութատիրական լուծ

Հայաստանում հաստատված է թուրքական նեոգաղութատիրական լուծ
12.01.2026 | 12:05

Վեդու կոմունալի հայտնի դարձած աշխատակիցը (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=2SMPVQTAQx8) կենդանի մարմնավորումը եղավ մի երևույթի, որի մասին նվաստս խոսում է 2020 թ․-ից։

Խոսքն այն մասին է, որ Հայաստանում հաստատված է թուրքական նեոգաղութատիրական լուծ։ Գաղութատիրությունը հենց նրանով է գաղութատիրություն, որ գաղութը կառավարելու համար պահանջվող կենսական էներգիան գաղութատերն այդ նույն գաղութից է քաշում։

Եղեռնի ժամանակ թուրքերը սպանում են հայերի ընտանիքի նորածին երեխային, ապա հրամայում տան կանանց իրենց համար փլավ պատրաստել, ուտում են, դունչները սրբում, գնում, որից հետո նոր կանայք կարողանում են ողբալ իրենց երեխայի վրա և հուղարկավորել նրան։

Այդ կանանց և Վեդու կոմունալի հայտնի դարձած աշխատակցի միջև ստրուկտուրալ ոչ մի տարբերություն ՉԿԱ։

Ինչքան շատ մարդ հասկանա և ընդունի սա, այնքան ավելի կմոտենա Հայաստանի ազատագրումը։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ

ատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը