ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Եվ ես այդ օրը կծիծաղեմ

Եվ ես այդ օրը կծիծաղեմ
26.02.2026 | 11:47

Հայտնի ռուս լիբերալ Վիկտոր Շենդերովիչը գրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զինովի Գերդտի եվրոպական հյուրախաղերի մասին մի հետաքրքիր և ուսուցողական պատմություն (Գերդտին հայերը պիտի հիշեն Պանիկովսկու փայլուն կերպարով):

ՈՒրեմն, այն ժամանակ ԿԳԲ-ից ստեղծագործական և այլ խմբերի հետ մարդ էին ուղարկում: Գերդտի բախտը չի բերում, որ իրեն այդ անգամ բաժին էր հասել մի շատ գեղեցիկ, բարձրահասակ և նորավարտ տղա: Սույն պատանի լեյտենանտը առաջին անգամ է հայտնվում աշխարհահռչակ տաղանդավոր մարդկանց շրջապատում և, ըստ ամենայնի, ռելսերից դուրս է գալիս: Ասենք, Գերդտը կոլեգաների հետ քննարկում է թատրոնի, արվեստի ինչ-որ հարցեր, և սա մեջ է ընկնում, ավելին՝ իր բութ ուրույն կարծիքն է հայտնում: Դե, անասուն է, ի՞նչ ասես: Գոնե հեռվից լսի լրջագույն արվեստագետների պոլեմիկան, մի բան սովորի, բայց ոչ՝ ոչխար լեյտենանտը պարտադիր պիտի զրույցին մասնակցի և, հետևաբար, Զինովի Գերդտի նյարդերի հետ խաղա:

Մի օր էլ, երբ համբերության բաժակում էլ տեղ չէր մնում, Գերդտը ասում է սրան. «Лейтенант, у тебя рост сколько?»: Սա հպարտորեն պատասխանում է. «Метр девяносто пять!»: «Лейтенант, ты ВЕСЬ пошел на хуй (ուզում է ասել և ձեռքով ցույց է տալիս, որ հանկարծ կեսը չթողնի՝ ամբողջությամբ գնա)… понял, лейтенант? ВЕСЬ пошел на хуй!»:

Բնականաբար, պատանի լեյտենանտը գնում է մեծ արտիստի ասած տեղը: Բայց մարդ է դառնում: Հասկանում է, որ չի կարելի քիթ խոթել այնտեղ, որտեղ դու չկաս, ինչից չես հասկանում, այն էլ՝ վիճել համաշխարհային հեղինակությունների հետ իրենց իսկ ոլորտի թեմաներով:

Հիմա, ինչո՞ւ եմ հիշում այս մասին:

Կարծում եմ, եթե Հայաստանում լիներ մի 5-6 Գերդտի մակարդակի անհատականություն, մենք այսօր չէինք հայտնվի այսպիսի ողբերգական իրականության մեջ: Այդ պայմանական Գերդտերը հայրենի քաղաքական դաշտի առնվազն 95 տոկոսին կբացատրեին, որ քաղաքականությունն իրենց խելքի բանը չէ, և ամբողջությամբ на хуй կուղարկեին:

Մեկը խոսում է 300 000 աշխատատեղի ստեղծման մասին, հիանում է Թրամփի կնգանով ու դրա TRIPP-ով, դա էլ քիչ է՝ մի քանի անվտանգության երաշխավոր է պահանջում, քանզի, ըստ նրա, մեկը քիչ է, հայերն էլ ուրիշ են, հո ողորմելի լյուքսեմբուրգցի չե՞ն, որ բավարարվեն մեկ երաշխիքով: Էն մյուսը ամերիկյան փոքր միջուկային մոդուլ է բերում՝ շատ թանկ, որը չկա, և դաշնակից ամերիկացիք պիտի դա փորձարկեն հայերի վրա։ Թուրան է կառուցում՝ անգլոսաքսերի դարավոր մուրազը, որը կործանիչ կլինի հայ ժողովրդի համար, էլ չեմ խոսում Արցախի կործանման և Սյունիքի ու Սևանի գալիք օտարման մասին: Դե, իսկ Ծառուկյանը լրիվ այլ օպերայից է…

Սույն քաղաքական տիտանը այս անգամ էլ Հայաստանին այլ «առաջարկ» է անում՝ համոզված լինելով, որ նրա նախկին «առաջարկը» Հայաստանին՝ 2018-ի հեղաշրջմանը մասնակցելն ու փաշինյան նիկոլին լեգիտիմ վարչապետ դարձնելը, հայ ժողովուրդը շատ հավանեց: Լավ, դուք էլ բանուգործ չունե՞ք: Ախր, ձեր եղած-չեղածը տարգաշ չէ՞: Բետոնից, արմատուրից, ասֆալտից, շինարարությունից և վարձակալությունից զատ ձեր ինտելեկտն էլ ինչի՞ է ունակ: Որևէ մեկը ՀՀ քաղաքական ուժերից գոնե ծպտուն հանե՞լ է աշխարհաքաղաքական, քաղաքակրթական լուրջ հարցերից, բացի Արևմուտքով հիանալուց և Ռուսաստանի մասին վատ չխոսելուց: Եվ սույն տարգաշները, որոնց զբաղմունքի և կյանքի էությունը չարչիությունն է (հո ուղեղները չեն ծանրաբեռնելու ինչ-որ ինտելեկտուալ բիզնեսով զբաղվելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու համար, եթե կա ասֆալտ՝ գտած փող, կա առևտրային կենտրոն՝ հավերժ փող, գազալցակայաններ՝ էլի լավ փող):

Դե, ի՞նչ ասեմ… Հայ ընտրողը թող անհամբեր սպասի ընտրություններին սրանց մասնակցելուն՝ և ամերիկյան մոդուլ կունենա, այսինքն՝ գերեզմանի ուղեգիր,

և 300 000 աշխատատեղ, և, ինչպես ասում է ազգային բարերարը՝ ուժեղ Հայաստան: Ես էլ կսպասեմ, թե ոնց ժողվարչապետը սրանց մեծամասնությանը պարզապես թույլ չի տա գնալ ընտրությունների՝ չգրանցելով: Ամենայն Հայոց կաթողիկոսին գժականով քրեական պատասխանատվության ենթարկողի համար դժվա՞ր է սրանց վրա մի քանի կեղտ բռնել և դեն նետել ընտրական կամպանիայից: Եվ ես այդ օրը կծիծաղեմ…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ