Եվրոպական շուկայում բնական գազի գինը հազար խորանարդի դիմաց հատել է 1000 եվրոյի սահմանը: Նման գնաճ արձանագրվել էր ուկրաինական պատերազմի առաջին տարիներին: Եթե Պարսից ծոցում իրավիճակը ավելի բարդանա, և Քաթարից հեղուկ գազ չարտահանվի, բնական գազի գները կշարունակեն գրանցել նոր ռեկորդներ:
ԵՄ ներկայացուցիչ Գրոնոյի պահվածքը ԵՄ պաշտոնյաների առաջին ամոթալի դրսևորումը չէ: Հանուն Ադրբեջանից ստացվող գազի չնչին ծավալների, հանուն Ադրբեջանով «լևի» ռուսական գազ ստանալու, եվրաչինովնիկները պատրաստ են ցանկացած ստորության: Այս գործելաոճը հատկապես թափ է առել կին եվրաչինովնիկների կողմից: Հիշենք Ֆոն դեր Լյաենի ու Կալասի պահվածքը Բաքու կատարած այցերի ընթացքում, իսկ Արցախի հայաթափումը նրանց առհասարակ չի էլ հետաքրքրել:
Բայց սա միայն ԵՄ դիրքորոշում չէ. Հայաստանի հանդեպ նույն դիրքն ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ցանկացած այլ երկիր:
Խնդիրը մեր մեջ է, ՄԵՐ ՄԵՋ Է:
Ինքնասիրությունը մեզ համար արժեք չէ, այդ պարագայում այլ վերաբերմունք մի սպասեք:
Մատենադարանն էլ խլեն, թերևս, տեղից չշարժվենք, գուցե այնտեղ էլ բան չի մնացել, ո՞վ գիտի...
Արա Արայան