Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Արցախը Հայաստանի թթվածինն է

Արցախը Հայաստանի թթվածինն է
19.09.2024 | 19:21

Մեկ տարի առաջ այս օրը հայկական Արցախը մաքառում էր:

Արցախցի քաջորդիները մինչև վերջին գնդակը կռվեցին, կոտորածից փրկելով ավելի քան 120 000 մարդու:

Արցախի ղեկավարներն ինքնակամ ընդունեցին գերության շղթաները (մեր Արշակ թագավորի նման) ապահովելով իրենց ժողովրդի ֆիզիկական գոյությունը։

Արցախը մաքառեց, Արցախը կռվեց, Արցախը դավաճանվեց, բայց մնաց արժանապատիվ, արցախցին պարտադրված բռնագաղթեց՝ վերադարձի խոստումով։

Մեկ տարի է անցել, վերքը սպիանում է, իսկ Արցախի բացը օր-օրի ավելի ճնշող է դառնում ՝ Արցախը Հայաստանի թթվածինն է, առանց որի Հայաստանը արագ կմեռնի։

Արցախ վերադարձ պետք է լինի, ամեն գնով։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9282

Մեկնաբանություններ