Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սա՛ է նիկոլիզմը, որ քանդեց և ավիրեց ամուր ու համերաշխ երկիրը. Արտակ Զաքարյան

Սա՛ է նիկոլիզմը, որ քանդեց և ավիրեց ամուր ու համերաշխ երկիրը. Արտակ Զաքարյան
28.06.2022 | 07:21

Որոշ իշխանական լրատվամիջոցներ, կեղտոտ տեղեկատվական ձևակերպումներով ու հոդվածներով, շարունակ փորձում են սևացնել Արցախի մեր հայրենակիցների կերպարը: Մեկ իբրև գալիս էին Երևան` հայտնի մարդ սպանելու, մեկ իբրև փողը չտաք` չեմ գնա Արցախ, մեկ իբրև արցախցի լրտես են բռնել և այլ նմանատիպ էժան շեշտադրումներ: Լսեք, դուք նամուս ունե՞ք:


Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչու՞ չեք գրում, թե ով ծագումով որտեղից է: Գրեք, է՛լի, որ երևանցի էլ կա մեջները, ախալքալակցի էլ կա, Տավուշից ու Գեղարքունիքից էլ կան և այլն: Բա օրը ցերեկով Արագածոտնի մարզում ափաշկարա սպանություններ անողի ծագումնաբանությունն ինչի՞ չեք գրում, թե՞ Հայաստանի մյուս բնակավայրերում փող ուզող չկա:


Չե՞ք ամաչում, լուրը գրեցիք` հասկացանք, բա շեշտադրումներն ի՞նչ նպատակով եք անում: Թե՞ լավ չեք քանդել հայության ներսում մնացած համերաշխությունը:
Արցախը Հայաստանի մի մասն է, հայության անբաժանելի մասն է, ու ով լավ չի հասկանում այս փաստը, թող գա՝ գլուխը կմտցնեմ:


Այ սա՛ է նիկոլիզմը, որը դրսի գրանտային ծրագրերով, ազատ խոսքի անվան տակ, տասնամյակներով քանդեց ու ավիրեց ամուր ու համերաշխ երկիրը:

Դիտվել է՝ 8694

Մեկնաբանություններ