Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուլու Մամեդլին նշում է, որ Ադրբեջանում ռազմատենչ հռետորաբանությունը կրկին նոր թափ է ստանում։
Նա նաև նշում է երկու հիմնական պատճառ, թե ինչու Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվի ալիևյան դիկտատուրայի իշխանության ընթացքում։
Ըստ նրա.
-Ռեժիմը թշնամու կերպարի կարիք ունի, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից և պահպանի վախի մթնոլորտը,
- Ռուսաստանը շահագրգռված էր կոնֆլիկտով (Արցախյան), որպեսզի պահպանի ազդեցությունն Հարավային Կովկասում։
Այնուհետև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը նշում է.
«Այդ ամենն արվում է, որպեսզի Ադրբեջանի ժողովուրդը, որի 75%-ը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, չկարողանա հաշվետվություն պահանջել իրենից գողացված միլիարդների համար»։
Իմ կողմից հավելեմ, որ Ադրբեջանն անգամ չի էլ թաքցվում այն նպատակները, որոնք Ալիևն իր առաջ դրել է։
Ալիևը պահպանելու է հայերի նկատմամբ ատելությունը, թշնամու կերպարը նրա իշխանության հիմնական գործիքն է։
Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանը չի կարող երկարատև հակամարտային վիճակում լինել, քանի որ սրանք բացարձակապես տարբեր «քաշային կարգեր» են, մյուսը ներքին թշնամու կերպարի ստեղծումն է, ինչպես արել է Փաշինյանը, սակայն Ադրբեջանի դեպքում թալիշների կամ լեզգիների հետ կոնֆլիկտը կարող է նոր անջատողականություն բորբոքել երկրում, ուստի հիմնական թշնամու կերպարը շարունակելու է մնալ հայը։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ