Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընտրական խրոնիկա

Ընտրական խրոնիկա
05.05.2013 | 17:25

Հետևելով ընտրական գործընթացին, կարելի է միանշանակ փաստել, որ այս անգամ էլ խախտումներից, ընտրակաշառքներից զերծ չմնացինք: Առավել բնորոշ է, որ այս ընտրությանն էլ արդարության մասին ամենաբարձր «աղաղակողները» ընտրակաշառքի առաջին գծում են: Մինչ օրվա խրոնիկային անցնելը, նախ՝ պաշտոնական լրահոս:
ՊՆ հաղորդագրություն է տարածել՝ անհիմն որակելով զինծառայողների մասնակցությամբ ընտրախախտումներին առնչվող ահազանգերը: «Երևանի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ չճշտված, անհասցե և անհիմն «ահազանգերը» դիտարկվում են որպես ապատեղեկատվություն, և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից»,-ասված է հայտարարությունում:
ԿԸՀ-ն շարունակում է ակտիվ աշխատանքը և մինչ այս պահը տեղեկացնում է, որ դեռ որևէ գրավոր դիմում-բողոք չի ստացել: Իսկ բանավորները ճշտվել են ու տրվել բացատրություններ: Լրատվամիջոցների ահազանգերի գերակշիռ մասը վերաբերում են կուտակումներին ու ընտրակաշառքի փաստերին:
Անցնելով ընտրություններին «թաղային հեղինակությունների» մասնակցության հանգամանքին, տարբեր կայքեր փաստում են, որ այս անգամ նրանք բավականին ակտիվ են գործել: Ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ էլ ընտրակեղծիքների գործում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունն է հոլովվում. նա և իր մերձավոր շրջապատը օլիգարխին պատկանող օբյեկտների աշխատողներին ընտրությունների են բերում:
Ի դեպ, ԲՀԿ-ում Սամվել Ալեքսանյանին մրցակից է հայտնվել: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը ևս գումար է բաժանում:
Իհարկե, տարբեր տեղամասերում նաև արձանագրվել են տարաբնույթ միջադեպեր` հարբած հանձնաժողովի նախագահ, վեճ, ծեծկռտուք և այլն, որոնց իսկությունը առաջիկայում հանգամանորեն կպարզաբանվի:
Այս ընտրությանը ևս անձնագրերում դրոշմակնիքների անհետացման թեման արդիական էր, նոր իրողությունը ԲՀԿ-ի կողմից տարբեր գույնի գրիչների բաժանման փաստն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ