Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ադրբեջանը կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալներ է հանրայնացրել

Ադրբեջանը կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալներ է հանրայնացրել
13.06.2020 | 22:27

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ:


Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ»,- գրել է նա:
Մեկնաբանություններում, պատասխանելով օգտատերերի հարցերին, Մարտիրոսյանը մանրամասնել է, թե հատկապես ինչ տեղեկությունների հրապարակման մասին է խոսքը.
«Համար Ազգանուն Անուն Հայրանուն Ծնդյան ամսաթիվ օր.ամիս .տարեթիվ Սեռ ՀԾՀ Անձնագիր/նույնականացման քարտի համար Մարզ Քաղաք Հասցե Հեռախոսահամար Որ երկրից է Ժամանել Ում կոնտակտն է՝ հիվանդի անուն ազգանուն Մեկուսացման ամսաթիվ»,- գրել է նա:

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ