Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Լուսավոր, բարգավաճ Հայաստան»

«Լուսավոր, բարգավաճ Հայաստան»
19.04.2023 | 22:17

Զարմանքով տեսա, թե ինչպես ընդդիմադիր պատգամավորները ոչ միայն մասնակցեցին ԱԺ-ում վարչապետ կոչեցյալի հետ հանդիպմանը, այլև իրենց «կառուցողական, սուր» հարցերով փորձեցին նեղը գցել ստախոս-դավաճանին։ Միթե՞ նրանք չեն հասկանում, որ այդ արարածի համար դժվար հարցեր գոյություն չունեն։ Ցանկացած հարցի պատասխանելը նրա համար հիանալի առիթ է հասարակությանը ֆռռացնելու, սեփական մեղքերն այլոց վրա բարդելու համար։

Իսկապես, անհասկանալի է ընդդիմության պահվածքը։ Կարծես արդեն գործ ունենք ոչ թե «Հայաստան», այլ «Լուսավոր, բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ