Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իսկ նորին գերազանցություն Մեծ Բրիտանիան… չի՛ ասում, գործում է

Իսկ նորին գերազանցություն Մեծ Բրիտանիան…  չի՛ ասում,  գործում է
21.05.2023 | 21:21

Բլինքենն ասում է...

Լավրովն ասում է...

Միշելն ասում է...

Մակրոնն ասում է ...

Իսկ նորին գերազանցություն Մեծ Բրիտանիան… չի՛ ասում, գործում է:

Հայաստանին ու Ադրբեջանին էլ, մեկին որպես Գիքոր, մյուսին որպես Բազազ Արտեմ, մի թոկով կապել ու իր ուզած ճամփով, իր ուզած տեղն է քշում՝ հանուն իր շահի:

ՈՒ թքա՛ծ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա:

Բոլորի շուրթերին Վաշինգտոնն է, Բրյուսելն ու Մոսկվան:

Այնինչ պիտի Լոնդոնը լիներ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Ծաղրանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ