«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Պաշտոնամոլ անհայրենիքների ժամանակը

Պաշտոնամոլ անհայրենիքների ժամանակը
19.06.2023 | 15:05

Ի՞նչ կասեր ու կաներ Վազգեն Սպարապետը նրան, ով Արցախն Ադրբեջան կհամարեր, իսկ Արարատ լեռն ու Նոյան տապանը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ չէր համարի։

Համացանցում Նիկոլի ՔՊ-ի ժողովի նկարն աչքովս ընկավ ։

Նկարում նկատեցի Սպարապետ Վազգենի երբեմնի «զինակիցներին»՝ Սասունին, Քոչարյան Անդրանիկին ու էլի մի երկու հոգու։

Նրանք խելոք ու խոնարհ Նիկոլին էին լսում։

Այն Նիկոլին, որի կարծիքով Արցախն Ադրբեջան է, իսկ Արարատ լեռն ու Նոյան տապանը ՀՀ-ի հետ կապ չունեն։

Որ Նիկոլը հայկականության, Արարատի ու Արցախի հետ կապ չունի, դա Վազգեն Սպարապետը շատ լավ գիտեր։

Կարդացեք Նիկոլի կեղտոտ հոդվածները Վազգեն Սարգսյանի ու մեր ազգի պատմության հերոսական էջերի մասին ու դուք էլ կհամոզվեք։

Բայց որ Նիկոլի նման հայտարարություններից հետո Արցախյան շարժմանը մասնակցած ու Սպարապետ Վազգենի անունը տվող ՔՊ-ականները ծպտուն չեն հանի, բարոյականության հետ կապերի խզման մասին է փաստում։

ՈՒ այսքանից հետո սրանք դեռ կգնան Եռաբլուր ու Սպարապետի շիրիմին ծաղիկ կդնեն։

Անամոթությունը չափ ու սահման չունի։

Պաշտոնամոլ անհայրենիքներ…

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3770

Մեկնաբանություններ