Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

«Անտարկտիդայի պինգվիններին» իրազեկելով՝ Արցախը չի ապաշրջափակվի

«Անտարկտիդայի պինգվիններին» իրազեկելով՝ Արցախը չի ապաշրջափակվի
08.08.2023 | 17:08

Հայտնիները կոչերով որ դիմում են, ցանկանում եմ հարց տալ՝ ու՞մ եք դիմում։

Արցախի ապաշրջափակման բանալին գտնվում է Երևանի կենտրոնում։ Արցախը պաշարված է Երևանի կենտրոնից կայացրած որոշումների (այդ թվում՝ նաև պատերազմի ժամանակ), ստորագրած փաստաթղթերի ու արած հայտարարությունների արդյունքում։

Համոզված եմ՝ երբ ձեր սեփական օրգանիզմը թուլանում է, չեք դրսևորում մառազմատիկ վարքագիծ և սկսում բողոքել բակտերիաներից ու վիրուսներից։ Բա հիմա, ձեր օրգանիզմին տեր կանգնելու փոխարեն, ինչու՞ եք բողոքում Ալիևից ու դիմում օտարներին։

Ալիևի նման տուպոյ բակտերիան մեր օրգանիզմից մասնիկներ է առևանգում, իսկ մեր իմունային համակարգը այնպես է պարալիզացված, որ ոչ մի ռեակցիայի նշույլ չի ցուցաբերում։

Առաջինը արեք մեկ բան՝ ունեցեք համարձակություն ու մատնացույց արեք խնդրի իրական հասցետիրոջը, եթե, իհարկե, չեք վախենում, որ ձեզ հետ հնարավոր է սմբատյան անեն։ Թե չէ, միջազգային հանրությանը ամեն մի նազար կդիմի, ոչ ռիսկ կա ոչ էլ՝ շառ։

«Անտարկտիդայի պինգվիններին» իրազեկելով՝ Արցախը չի ապաշրջափակվի։ Դա ուղղակի ինքնախաբեության ու ինքարդարացման ձև է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4367

Մեկնաբանություններ