Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սա բանակցություն չէ, սա շանտաժ է

Սա բանակցություն չէ, սա շանտաժ է
23.10.2024 | 18:02

Այն գործընթացները, որոնք այսօր իրականացնում են Հայաստանի ոչ բարով իշխանությունները, երեկ արդեն պայմանավորված են եղել ադրբեջանական կողմի հետ: Ավելի ճիշտ, ցուցումներ են ստացել: Եվ ընդհանրապես, այն, ինչ կոչում են բանակցություններ, իրականում տիրոջ և ծառայի, թելադրողի և հլու հնազանդ կատարողի հարաբերություններ են: Բանակցություններում կողմերը իրար առաջարկներ են անում և համաձայնեցնում այդ առաջարկները: Հիմա ի՞նչ է առաջարկում ադրբեջանական կողմը, որ պատերազմ չի՞ սկսի: Կարծես թե, նույնիսկ դա էլ չի առաջարկում: Սա բանակցություն չէ, սա շանտաժ է: Այս ամենը Փաշինյանի խայտառակ վերարտադրության հետևանքն է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ