Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.11.2024 | 00:01

Երկնավո՛ր Արքա, բարձրյալ Թագավոր,

Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս…

Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ,

Զորացրու՛ աջովդ բարձրացած,

Ամփոփի՛ր թևերովդ ամենակալ,

Ծածկի՛ր խնամքովդ աստվածային,

Ամրացրու՛ հրեշտակներիդ վերակացությամբ,

Շուրջանակի պարսպիր

Անմահներիդ գումարտակներով,

Ընդդիմամարտին մեր վանիր

զվարթուններիդ գնդերով,

Պատսպարի՛ր մեր զինվորներին

Աստվածածնիդ մաղթանքներով,

Անդրանիկներիդ բանակները նրանց

Բարի պահապան կարգիր…

Զի դու ես Աստված անքնին,

Ամենակարողդ ամենքի համար և

Ամեն բանում բովանդակապես,

Օրհնյա՜լ հավիտյանս. Ամեն։

Նարեկ, Բան ՁԴ

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ