ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ի՞նչ էր կատարվում Օվալաձև աշխատասենյակում

Ի՞նչ էր կատարվում Օվալաձև աշխատասենյակում
03.03.2025 | 19:55

Իմ կարծիքն է:

Թրամփը, դիդակտիկ նյութի օգտագործմամբ, խոսում էր

ամերիկյան հասարակության հետ:

Թաղում էր Դեմոկրատական կուսակցությանը:

Եվ, ի դեմս փոխնախագահ Վենսի ակտիվության, նրան ուղղակի հռչակում էր ժառանգորդ:

Գալիք նախագահական ընտրություններում, Հանրապետական կուսակցության բացարձակ ու միակ թեկնածու:

Դա մի յուրահատուկ ներկուսակցական փրայմերիզ էր հօգուտ Վենսի:

Ի՞նչ էր ասում ամերիկյան հասարակությանը:

Դրանից մի տասն օր առաջ, Թրամփի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ Իլիոն Մասկի դեպարտամենտի, ԱՄՆ-ի կառավարման համակարգում կատարած օպտիմալացման շնորհիվ, տնտեսվելու է հսկայական գումար, որը կբաժանվի ամերիկյան բնակչությանը:

Այդ նվիրատվության չափը յուրաքանչյուր բնակչի հաշվով կկազմի 5000 դոլլար:

Թրամփն Օվալաձև աշխատասենյակից հասարակությանն ուղղակի ասում էր՝ դեմոկրատների ու ապաշնորհ Բայդենի կողմից ՈՒկրաինային հենց այնպես տրվել են միլիարդավոր գումարներ, ձեր գումարները:

Եվ ինքը անպայման ստանալու է այդ փողերը և վերադարձնելու է ամերիկյան բնակչությանը:

Եվ ձեր թշնամին ոչ թե ռուսն է, որին անգամ մի ցենտ չենք տվել, այլ այս անդաստիարակը, որը ոչ միայն չի ցանկանում փողերը վերադարձնել, այլև անգամ շնորհակալ էլ չի, որ փող ենք տվել:

Եվ չանցած երկու օր, Լոնդոնյան գագաթաժողովում, որին հրավիրված չէին Մերձբալթյան երկրները, և էլի որոշները,

ՈՒկրաինային ֆինանսական աջակցության անվան տակ, տեղի ունեցավ գումարների հանգանակության հայտարարություն, ճիշտ Թրամփի հայտարարած պարտքի մայր գումարի տոկոսների առաջին տրանշի չափով:

Մի անգամ ևս լսեք խնդրեմ, Մեծ Բրիտանիայի վարչապետ

Կիր Ստարմերի հատուկ ելույթը գագաթաժողովում ...

Առանց ԱՄՆ-ի ԵՄ չկա:

Իսկ հիմա ԵՄ-ը, որպես միասնական կառույց, պիտի

Կործանվի, որ ԱՄՆ - ն ապրի:

Հանգամանքներն են ստիպում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ